ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սան Պաուլո նահանգի նախկին դատախազը ներկայացրել է փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով դրանք ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ

Սան Պաուլո նահանգի նախկին դատախազը ներկայացրել է փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով դրանք ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ

Սեպտեմբերի 4-ին Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում տեղի ունեցավ բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Իր ելույթի ընթացքում Կ. Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության չճանաչված լինելը համարձակություն է տալիս ադրբեջանական իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնել համար, որոնք շարունակաբար շրջափակման մեջ են պահում տարածաշրջանի բացառապես հայ 120 հազար բնակչությանը:

Կ. Բուժիկյանի ելույթի ընթացքում դահլիճում Արցախն ապաշրջափակելու կոչերով ցուցապաստառներ էին բացել բրազիլահայ ակտիվիստները: Պաստառների վրա գրված էին «#SOSARTSAKH» և «Բացե´ք Ադրբեջանի կողմից շրջափակված #THEROADOFLIFE»»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութը հրապարակված է Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոսության Ֆեյսբուքի էջում:

  • Կիսվել: