երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննություն հանձնողներից 6-ն օգտվել են տեխնիկական միջոցներից և հեռացվել. ԿԳՄՍ նախարար

Քննություն հանձնողներից 6-ն օգտվել են տեխնիկական միջոցներից և հեռացվել. ԿԳՄՍ նախարար

Քննություն հանձնողներն օգտվել են տեխնիկական միջոցներից: Թեման այսօր քննարկվեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այդպիսի դեպքեր եղել են, 6 դեպքում հեռացվել են քննություն հանձնողները, երբ նրանց մոտ հայտնաբերվել են տեխնիկական միջոցներ:

«Ունենք որոշ դիմորդներ, որոնք ևս մեծ թիվ չեն կազմում, որոնք նախնական որոշակի փորձեր են արել՝ քննությանը չմասնակցելու, բժշկական տեղեկանք ներկայացնելու փորձեր են արել: Սրանք բոլորը շատ մանրակրկիտ ստուգվում են:

Իհարկե, մեր երեխաները շատ հնարամիտ են: Ես չեմ բացառում, որ տեխնիկական միջոցներից օգտվելու այնպիսի հնարավորություններ են գտնում, որ դեռ բացահայտելու և այդ ձևերը հասկանալու կարիք կունենանք, բայց ուզում եմ ասել նաև, որ վերահսկողությունը մենք իրականացնում ենք համատեղ ջանքերով, շատ ուշադիր ենք փորձում լինել, և այստեղ հավելյալ վերահսկողության կարիք անընդհատ կա»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ սա նաև հանրային վարքականոնի խնդիրն է, այսինքն՝ ինչքանով ենք մենք կեղծիքը հանդուրժում:

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ այդ կեղծիքում ներգրավված են լինում կրթական հաստատությունների աշխատակիցները՝ ուսուցիչներ, ապա հավելեց, որ դեպքերը, մասնավորապես, 9-րդ դասարանների ավարտական քննություններին են վերաբերում:

  • Կիսվել: