չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան

Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հյուրընկալել է Մարսել քաղաքի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

 

«Պատիվ ունեցա դեսպանատանը հյուրընկալել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ավըլինին և նրա գլխավորած պատվիրակությանը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ֆրանսիական հարաբերությունների ու Մարսելի և հայ ժողովրդի միջև անքակտելի կապի շուրջ:

  • Կիսվել: