երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Քննարկվում շաբաթ օրերին դասեր կազմակերպելու և նոր ուստարին ավելի վաղ սկսելու հարցերը

Քննարկվում շաբաթ օրերին դասեր կազմակերպելու և նոր ուստարին ավելի վաղ սկսելու հարցերը

Նախարարությունը քննարկում է այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելու և նոր ուստարին մեկ շաբաթ ավելի վաղ սկսելու հարցը:  Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  

Անդրեասյանը նշեց, որ դպրոցներում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ տեղափոխած գնահատականների հիման վրա, որպեսզի որևէ աշակերտ, որը հնարավորություն չի ունեցել ներգարվվել հեռավար կրթության գործընթացում, չտուժի: Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուստարվա ավարտը, բացթողնված դասերը կլրացվեն հաջորդ ուսումնական տարում: 

Փոխնախարարը հայտնեց, որ հանրակրթական ուսհաստատությունների 4-րդ և 9-րդ, ինչպես նաև ավագ դպրոցների 10 և 11-րդ դասարաններում փոխադրման քննություններ չեն լինելու, ավարտական քննություններ չեն լինելու նաև 12-րդ դասարաններում:   

Նա նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդներն այս տարի կհանձնեն մեկ քննություն, միասնական քննությունների ցանկը կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընդունելության մեկ քննությունը, ըստ նրա, կազմակերպվելու է համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանմամբ: Այն տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակում, իսկ բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:

Այս տարի չեն իրականացվելու նաև մեդալի քննություններ, հավակնորդները հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ տարի:  

Անդրեասյանը հայտարարեց, որ վերջին զանգի միջոցառումը կկազմակերպվի արդեն  կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո:

  • Կիսվել: