հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024

Քննարկվում է զրպարտության և վիրավորանքի դեպքում տուգանքի չափերի ավելացման հարցը

Այսօր Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է զրպարտության և վիրավորանքի դեպքում տուգանքի չափերի ավելացում:

Ինչպես նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան՝ առաջարկվում է ողջամիտ հարաբերակցություն ապահովել խոսքի ազատության, պատվի, արժանապատվության սահմանադրական արժեքների միջև:

Նրա խոսքով՝ փոխհատուցման չափը բարձրացվում է ոչ ավելի, քան վիրավորանքի դեպքում 2 միլիոն դրամը, զրպարտության դեպքում՝ 3 միլիոն դրամը՝ հաշվի առնելով, որ քրեական պատասխանատվության դեպքում տուգանքը մեր Քրեական օրենսգրքով չի կարող գերազանցել 3 միլիոն դրամը:

Դանիելյանը նշեց. ՛՛Խոսքը ոչ թե տուգանքի մասին է՝ հանրային իրավահարաբերություններից բխող, այլ առաջնային նպատակը հենց հասցված վնասի փոխհատուցումն է: Մեր կարծիքով՝ այդ վերին սահմանաչափը չպետք է գերազանցի 2 միլիոն և, համապատասխան, 3 միլիոն դրամը՛՛:

 

  • Կիսվել: