ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քննարկվել են սոցիալական աջակցության, ներդրումային մի շարք այլ ծրագրեր. էկոնոմիկայի նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ

Քննարկվել են սոցիալական աջակցության, ներդրումային մի շարք այլ ծրագրեր. էկոնոմիկայի նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ փետրվարի 28-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել է շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ինչպես ՀՀ տարբեր մարզերից, այնպես էլ Երևանից։

Բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ներդրումային նախագծերին և գաղափարներին, ցեմենտի արտադրությանն ու իրացմանը, կաշվի վերամշակման արտադրության կազմակերպման հնարավորությանը, այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներին, անասնաբուծության և ջերմատնային տնտեսությունների զարգացմանը, մանկական խաղալիքների արտադրությանն ու արտահանմանն ու այլ ոլորտային հարցերի։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և տվել հանձնարարականներ համապատասխան ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ:

  • Կիսվել: