հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների բարելավմանն ու վարչական շենքերի արդիականացմանն ուղղված ծրագրերը

Քննարկվել են ՊԵԿ ենթակառուցվածքների բարելավմանն ու վարչական շենքերի արդիականացմանն ուղղված ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը, քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը և առկա խնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ֆինանսական ռիսկերն ու կանխարգելման մեխանիզմները։ Միաժամանակ անդրադարձ է եղել ՊԵԿ ենթակառուցվածքների և վարչական շենքերի կառուցմանն ու արդիականացմանն ուղղված այլ ընթացիկ ծրագրերին, մասնավորապես՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին և կենտրոնների LEED հավաստագրմանն (կանաչ շենքերի գնահատման համակարգին) առնչվող հարցերին։ Սահմանվել են նաև ծրագրերի ընթացակարգերով նախատեսված առաջիկա քայլերը։

Ամփոփելով նիստը ՊԵԿ նախագահն ընդգծել է ծրագրերի շրջանակում գործընթացների կազմակերպման արդյունավետությունն ու որակի նկատմամբ շարունակական վերահսկողությունը։ Կարևորվել են նաև ՊԵԿ ենթակառուցվածքների շարունակական զարգացումը և արդյունավետ կառավարումը՝ բարձր որակի չափանիշներին համահունչ։

  • Կիսվել: