կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

Քիչ առաջ Գյումրիում ամուսինը սպանել է հարևանի տանը հյուրընկալված կնոջը

Aravot.am-ի տեղեկություններով` քիչ առաջ սպանություն է տեղ  ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Ժամը 20: 10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել  ոստիկանություն` 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։ 

Կայքի այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել   ու կենցաղային  հարցի շուրջ վիճաբանել  է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է է Գյումրի բ/կ-ում։

Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է,  հարուցվել է  քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Սպանությունը կատարելու կասկածանքով ժամը 21․30-ին ձերբակալվել է ամուսինը՝ 1952 թվականին ծնված ամուսինը՝ Վ․Մ-ն։

 

  • Կիսվել: