երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Քերոբյանը այցելել է Green Green կազմակերպության էկոկենտրոն

Վահան Քերոբյանը այցելել է Green Green կազմակերպության էկոկենտրոն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին այցելել է Green Green կազմակերպության էկոկենտրոն, որը հիմնադրվել է 2023 թ. դեկտեմբերին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Կազմակերպության հիմնադիր Դանա Վերգիլյուշը նախարարին ներկայացրել է էկոկենտրոնի գործունեությունը, որի հիմնական առաքելությունն է՝ նպաստել էկոհանրույթի միավորմանը և հանրության շրջանում էկոլոգիական մտածելակերպի զարգացմանը։

Կազմակերպությունն առաջնորդվում է զրո թափոնների հայեցակարգով (zero waste)։

Էկոկենտրոնում առկա է թափոնների սորտավորման կետ, ներկայացված են ափսայքլ֊բրենդներ և երկրորդական հումքից պատրաստված իրեր։

Նորաբաց կենտրոնում նախատեսվում է անցկացնել քննարկումներ, դասընթացներ, ժամանցային և կրթական միջոցառումներ։

  • Կիսվել: