չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով. Օսկանյան

ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով. Օսկանյան

ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նրա խոսքով, Հայաստանը 30 տարի հանգիստ էր, որովհետև Արցախն իր հարակից շրջաններով մեր անառիկ տարածքն էր, բայց սխալ քաղաքականության արդյունքում դա կորցրեցինք.

«Դա մեր ստրատեգիական խորքն էր, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի: Եվ 2018 թվականից հետո չեմ հիշում մի դեպք, որ բանակցային օրակարգ ՀՀ-ն հայկական շահերից բխող ինչ-որ հարց ներմուծի, միշտ քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը»,- ասաց Օսկանյանը:

Օսկանյանը վստահ է՝ ազգային շահի հետապնդումը կարող է պատերազմի բերել, բայց ճիշտ և փոխզիջումային հենքի վրա հետապնդված ազգային շահը կարող է բերել նաև կայուն խաղաղության:

  • Կիսվել: