ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը

Վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Լուսինե Ալավերդյան) մերժել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Օրեր առաջ նույն դատավորը մերժել էր նույն գործով մեկ այլ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։

Հասկանու՞մ եք՝ ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլագանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի։

Հիշեցնեմ, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին Նիկոլ Փաշինյանի պրո-ադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով մեկնաբանելիս՝ առանձին դեպքերում հայհոյանքներ օգտագործելու համար։ Փաստացի, վերագրվող արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «ծանր վիրավորանք», իսկ այդ հանցակազմը ապաքրեականացվել է դեռևս 2022թ. հուլիսին»,- Facebook-ում գրել է փաստաբանը։

  • Կիսվել: