Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահի հետ
Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները:
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է ուրբանիզմի, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ:
Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող ծրագրերը լավ հիմք են՝ նոր նախագծերի մեկնարկի համար: