հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քասախի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է

Քասախի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ 

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։ Այրվել են սպասասրահի կախովի առաստաղը՝  մոտ 15 քմ և աշխատասենյակ՝ 10 քմ։ 

  • Կիսվել: