ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, արտադրական սարքավորումները՝ կապարակնքվել

Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, արտադրական սարքավորումները՝ կապարակնքվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դիտարկում են իրականացրել ավազի հանքարդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ում:
 
Դիտարկմամբ պարզվել է, որ Ընկերությունը քարի վերամշակումն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության առկայության:
 
Քարի վերամշակման գործողությունը կասեցվել է, առկա արտադրական սարքավորումները կապարակնքվել՝ մինչև կասեցման հիմքի վերացումը։

  • Կիսվել: