հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Քարաբերդի, Լանջիկի և Մարալիկի սահմանային գոտում այրվել է խոտածածկ տարածք

Քարաբերդի, Լանջիկի և Մարալիկի սահմանային գոտում այրվել է խոտածածկ տարածք

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 4-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացել, որ Քարաբերդ, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի սահմանային գոտում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:52-ին:

Այրվել է մոտ 14 հա խոտածածկույթ և 2400 կգ ծղոտ:

  • Կիսվել: