երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Մայիսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կին հաղորդում էր տվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի խանութներից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ։

Մայիսի 28-ին կասկածվողը Երեւանի Ազատության պողոտայում հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա ապրիլ-մայիս ամիսներին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում կատարել էր նմանատիպ այլ գողություններ եւս։

Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: