հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից iPhone են թռցրել (տեսանյութ)

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից iPhone են թռցրել (տեսանյութ)

Մարտի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայրը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում էր․ ընդունարանի սրահից գողացել էին մի երիտասարդի «Այֆոն» բջջային հեռախոսը։

Ոստիկանությունից հայտնում են, որ hաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ժամեր անց արդյունք տվեցին։ Ոստիկանների տեսադաշտում հայտնված 43-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, մարտի 7-ին հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։

Խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողացած բջջային հեռախոսը, այլև մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: