երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Քաղաքաշինության կոմիտեն համագործակցության է հրավիրում շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին

Քաղաքաշինության կոմիտեն շինանյութի արտադրության, ներմուծման, վաճառքի ոլորտում գործունեություն իրականացնողներին հրավիրում է համագործության։

Քաղաքաշինության կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Կոմիտեն հավաքագրում է ջերմամեկուսիչ և ջրամեկուսիչ հատկություններով երեսապատող նյութերի վերաբերյալ տեղեկատվություն՝ իրականացվող շինարարական ծրագրերում օգտագործելու հնարավորությունը դիտարկելու նպատակով։

Նյութերի տեսականիների վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ առաջարկները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին։

Ստացված առաջարկների ուսումնասիրությունից հետո կքննարկվի համագործակցության ձևաչափը։

Ակնկալում ենք ոլորտի ներկայացուցիչների ակտիվ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: