կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ, քողարկված ձևով աշխատանքներ այնուամենայնիվ կատարվել են. Խաժակյան

Քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ, քողարկված ձևով աշխատանքներ այնուամենայնիվ կատարվել են. Խաժակյան

Շինթույլտվությունների ոլորտի խնդիրները հասնում են բակեր և վնասում մարդկանց օրինական շահերը: Այս մասին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նկարում կարող եք տեսնել Հանրապետություն 58 շենքի բակում մի շինարարական աշխատանք, որն սկսվել է Մարությանի կողմից տրված շինթույլտվությամբ և բակային տարածքի հաշվին. խանգարելով բնակիչների ելումուտը իրականացվել են փորման աշխատանքներ: Առանց բնակիչների համաձայնությունը ստանալու քաղաքապետարանը թույլատրել է ձևափոխել շենքի ընդհանուր բաժնային սեփականությունը անտեսելով մի շարք անվտանգային խնդիրներ:

Բնակիչների ջանքերով շինարարությունը դե յուրե կասեցվել է դատարանի որոշմամբ:

Հիմա էլ պարզվում է, որ քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ, քողարված ձևով աշխատանքներ այնուամենայնիվ կատարվել, են և դատարանի որոշման պահին եղած վիճակից շինարարությունը առաջ է անցել:

Ակնկալում եմ համապատասխան ստորաբաժանումների արձագանքը պատշաճ վարչարարության իրականացման տեսքով:

 

ԶԼՄներին տեղեկացնում եմ, որ բնակիչները պատրաստակամ են իրենց խնդրի մանրամասները ներկայացնելու և հիմնավորելու, որ քաղաքապետարանը այդպիսի շինթույլտվույուն տալու իրավունք չուներ:

Պատրաստ եմ տրամադրել բնակիչների կոնտակտային տվյալները:

 

Նկարներում կարող եք տեսնել բակային ընդհանուր տարածքի փորման աշխատանքները, ինչը էապես խոչընդոտում է հարակից մուտքերի բնակիչների անցուդարձը»:

  • Կիսվել: