չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի հետ հարվածների վերջին փոխանակումից հետո չեղարկել է հուլիսի 8-ին Իսրայել նախատեսված այցը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Պաշտոնյան հաստատել է, որ այցի ընթացքում Հեգսեթը պետք է հանդիպեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա, սակայն, չի պարզաբանել այցի չեղարկման պատճառը։

Հեգսեթի այցի չեղարկման մասին հաղորդում է նաև BBC-ն։

Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին Թուրքիայում է, որտեղ հուլիսի 7-8-ն անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Իսրայել նրա այցը պաշտոնապես չեն հաստատել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հուլիսի 8-ին Հեգսեթի այցը նպատակ ուներ մեղմել Իսրայելի մտահոգությունները Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել էր, որ Անկարային առաջադեմ ինքնաթիռների տրամադրումը «կխաթարի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»՝ թուլացնելով Իսրայելի ռազմական առավելությունը։

Ի պատասխան դրա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նեթանյահուի հայտարարություններն անվանել է «ապատեղեկատվական արշավ», որը նախատեսված է Թուրքիայի պաշտպանական պահանջները խաթարելու և տարածաշրջանային հակամարտություններից ուշադրությունը շեղելու համար։

 

  • Կիսվել: