երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Քաղաքական գործչի, կուսակցության նախագահի նման պահվածքն ուղղակի զզվելի է. Քրիստինե Պողոսյան

Քաղաքական գործչի, կուսակցության նախագահի նման պահվածքն ուղղակի զզվելի է. Քրիստինե Պողոսյան

Այսօր ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ երբ ինքն այսօր տուն գնա, ամաչելու է, որովհետև իր երեք տղաներն էլ հետևում են ԱԺ նիստերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ էին հասցրել իրար՝ «անբարոյականի վաստակ» անվանելով միմյանց:

Պատգամավորն ասաց. «Ես ամաչելու եմ ձեր բոլորի պահվածքի համար: Քաղաքական գործչի, ղեկավարչի, կուսակցության նախագահի նման պահվածքն ուղղակի զզվելի է»:

Նա հավելեց. «Ինչ վերաբերում է հեղափոխությանը, դուք լուռ նստեք ու ծպտուն մի հանեք: Դուք իմ դեմքը լավ եք հիշում: Երբ ձերբակալվեցին Սասունը, Արարատը, Նիկոլը Փաշինյան, երբ ես ձեր դիմաց կանգնեցի, երբ դուք գալիս էիք ամբիոն բարձրանալու, ես խոսք տվեցի, որ ձեզ ներքև կշպրտեմ: Եթե կարճ հիշողություն ունեք, հիշեցնում եմ»:

  • Կիսվել: