հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Քաղաքացիները բետոնխառնիչ մեծ մեքենայով փակել են Բարեկամություն խաչմերուկի կամուրջը

Քաղաքացիները բետոնխառնիչ մեծ մեքենայով փակել են Բարեկամություն խաչմերուկի կամուրջը

Այս պահին քաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Նշենք, որ ոստիկանությունից, քիչ առաջ հայտնել են, որ այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

  • Կիսվել: