կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մազային փրկարարական վարչությունների ծառայողները մարզային ենթակայության մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան։
Քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, ուստի վերջիններիս անվտանգության և կենսագործունեության ապահովման հարցերը մշտապես գտնվում են Փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում։
Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակներում Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ Արարատի մարզի թվով 107 հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել և իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ։
Մարզային ենթակայության 15 հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Արտաշատի հիմնական, Վեդիի, Դաշտաքարի, Գոռավանի, Շահումյանի, Պարույր Սևակի, Այնթապի, Նոր Խարբերդի, Դեղձուտի, Սուրենավանի, Երասխի, Նշավանի, Դաշտավանի միջնակարգ, Մասիսի ավագ դպրոցներում կազմակերպվել և անց են կացվել «Քաղաքացիական պաշտպանության պատմությունը» թեմայով դասախոսություններ, տեսասահիկների ցուցադրմամբ սեմինար-պարապմունքներ, երկու հաստատությունում՝ նաև ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմայով գործնական վարժանքներ և «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Վերը նշված միջոցառումները և վարժանքներն անցկացվել են ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների և պարեկային ծառայության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան աշխատակիցների ներգրավմամբ:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից սեմինար-դասախոսություններ են անցկացվել Եղեգնաձորի հիմնական, Վայքի ավագ, Գնդեվազի և Ագարակաձորի միջնակարգ դպրոցներում, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից՝ Նորաշենի հիմնական, Մադինայի, Շողակաթի միջնակարգ, Գանձակի թիվ 1 և թիվ 2, Գավառի թիվ 2, թիվ 4, թիվ 7 հիմնական, Գավառի և Կարմիրգյուղի ավագ դպրոցներում, Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից՝ Գորիսի թիվ 1, Կապանի թիվ 1, թիվ 6, թիվ 7, թիվ 10 հիմնական, թիվ 8 միջնակարգ և Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցներում։
Միջոցառումներն ուղեկցվել են թեմատիկ դասախոսություններով, տեսական և գործնական սեմինար-պարապմունքներով։ Ներկայացվել են «Քաղաքացիական պաշտպանության պատմությունը» թեմայով դասախոսություններ, ինչպես նաև ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման միջոցառումների կազմակերպումը» թեմայով գործնական պարապմունքներ, «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումների կազմակերպումը» և «Շենքից տարհանում և պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
✔️Միջոցառումների ընթացքում ներկայացվել է քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ օգտակար տեղեկատվություն, բաժանվել են «Օդային տագնապ ազդանշան» թեմայով բուկլետներ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը։

  • Կիսվել: