ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել Գագիկ Թամրազյանի մահվան կապակցությամբ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել Գագիկ Թամրազյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թամրազյան Գագիկի մահվան կապակցությամբ իր ընտանիքին և հարազատներին:

Բոլորի կողմից շատ հարգված պարոն Թամրազյանը ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1975 թվականից: Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Յակ-40 և Տու-154 օդանավերի վրա՝ որպես հրամանատար:

Մեծ աշխատանք է տարել ավիացիոն թանգարանի գործունեությունը համակարգելու ուղղությամբ: Երկար տարիներ դասավանդել է Ավիաուսումնական կենտրոնում, պատրաստել է բազմաթիվ ավիացիոն մասնագետներ:

  • Կիսվել: