ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինը շեշտեց Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից ստեղծված ծրագրի արդյունավետությունը

Պուտինը շեշտեց Տիգրան Սարգսյանի ղեկավարած «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից ստեղծված ծրագրի արդյունավետությունը

Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ստեղծած «Ճանապարհորդում ենք առանց քովիդ» ծրագիրը կարևոր նշանակություն ունի համավարակի պայմաններում բաց սահմանների քաղաքականության ապահովման համար։ Այս մասին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հատուկ ուզում եմ ընդգծել ՛՛Թվային նախաձեռնությունների հիմնադրամի՛՛ կողմից ստեղծված ՛՛Ճանապարհորդում եմ առանց քովիդ՛՛ թվային ծրագիրը։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերներն էին առաջ քաշել այս նախաձեռնությունը։ Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում հատել պետական սահմանները՝ հաշվի առնելով ներկա սանիտարական վիճակը՛՛։

Առաջիկայում նաև գործարկվելու է թվային նոր նախաձեռնություն՝ ՛՛Աշխատանք առանց սահմանների՛՛, որը նույնպես ստեղծվել է ՛՛Թվային նախաձեռնությունների հիմնադրամի՛՛ կողմից, որը ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Նշենք, որ ՛՛Ճանապարհորդում եմ առանց քովիդ՛՛ ծրագիրը գրեթե մեկ տարի փակ մնալուց հետո հնարավորություն տվեց բացել Հայաստանի և Ռուսաստանի սահմանները։

  • Կիսվել: