երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ

Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ

Դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, վիրուսային հեպատիտ Բ, մենինգիտներ և թոքաբորբեր` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակներ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, մենինգակոկային վարակ, վիրուսային հեպատիտ Ա, տուլարեմիա, սեզոնային գրիպ. այս հիվանդություններից պաշտպանելու համար են Պատվաստումների ազգային օրացույցով Հայաստանում կատարվում պատվաստումներ:
 
Պատվաստումներն անհրաժեշտ են.
 
կանխարգելելու հիվանդությունը
 
կանխարգելելու մահը կամ հաշմանդամությունը
 
պաշտպանելու բնակչությանը վարակներից:
 
Պատվաստված երեխան, եթե նույնիսկ հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է անհամեմատ թեթև։
 
Վարակիչ հիվանդությունների տարածումը կարելի է կանխել միայն այն դեպքում, երբ տվյալ բնակավայրում պատվաստված մարդկանց թիվը բավարար մակարդակի է (90%-ից ոչ պակաս)։

  • Կիսվել: