Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի հարևանությամբ ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը:
Նա 33-ամյա Գևորգ Մանուկյանն էր: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն: