կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պրոֆեսոր Չարչյանն ազատ արձակվեց․ (տեսանյութ)

Պրոֆեսոր Չարչյանն ազատ արձակվեց․ (տեսանյութ)

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանն ազատության մեջ է։ 

«Դատավոր Շահվերդյանը բավարարեց Էրիկ Ալեքսանյանի և իմ բողոքը: Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ», - այս մասին գրել էր նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ տեղեկացրել է, որ Արմեն Չարչյանն արդեն ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել էր երեկ: Համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում նա ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։

  • Կիսվել: