կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն». Արցախում վիրավորված ռուս լրագրողը՝ 3-րդ վիրահատության մասին

«Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն». Արցախում վիրավորված ռուս լրագրողը՝ 3-րդ վիրահատության մասին

Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկն իր թելեգրամյան ալիքում հայտարարել է, որ Երևանի «Էրեբունի» բուժկենտրոնում երրորդ վիրահատությունն է տարել։ 

Լրագրողը հայտնել է, որ այսօր առավոտյան անցկացված վիրատահատության մասնակից բժիշկների խումբը ղեկավարել է Հայաստանի լավագույն նյարդավիրաբույժներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյանը։ 

«Վիրահատությունը հաջող է անցել։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում «Էրեբունի» կենտրոնի բոլոր աշխատակիցներին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն՝ ահա այս բառերով կարելի է բնութագրել այս հրաշալի մարդկանց»,- նշել է լրագրողը։

  • Կիսվել: