չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Փրկարարները տարհանում են «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով բարձրության վրա արգելափակված անձանց. ԱԻՆ

Փրկարարները տարհանում են «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով բարձրության վրա արգելափակված անձանց. ԱԻՆ

Օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են խցիկների մեջ.:

  • Կիսվել: