երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով Սիսիան-Զանգեր հատվածում մոտ 60 ավտոմեքենա (մարդատար և բեռնատար) դուրս են բերել արգելափակումից։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան - Զանգեր հատվածում ձնաբքի պատճառով փետրվարի 20-ին, ուշ երեկոյան խցանման մեջ էին հայտնվել և արգելափակվել մոտ 50 ավտոմեքենա։

Ըստ ղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կարգավորված է։

  • Կիսվել: