շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Փրկարարները Սեւանի լճում ափ են դուրս բերել 4 քաղաքացու և խափանված մոտորանավակը

Փրկարարները Սեւանի լճում ափ են դուրս բերել 4 քաղաքացու և խափանված մոտորանավակը

Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ: Այս մասին Infoport.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: