երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փրկարարները դուրս են բերել Սիսիան-Տաթև ավտոճանապարհին արգելափակված տրանսպորտային միջոցները (տեսանյութ)

Փրկարարները դուրս են բերել Սիսիան-Տաթև ավտոճանապարհին արգելափակված տրանսպորտային միջոցները (տեսանյութ)

Դեկտեմբերի 14-ին, ժամը 20։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ:
 
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել բեռնատարներն արգելափակումից, օգնություն ցուցաբերել 15 մարդատար ավտոմեքենայի (30 ուղևոր). տրանսպորտային միջոցները շարունակել են ընթացքը:

  • Կիսվել: