կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Փրկարարները Դովեղ բնակավայրի տներից մեկում հայտնաբերել են իժ տեսակի օձ

Փրկարարները Դովեղ բնակավայրի տներից մեկում հայտնաբերել են իժ տեսակի օձ

Մայիսի 29-ին, ժամը 11:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: