Թրամփի որդին չի բացառել իր՝ ԱՄՆ նախագահ դառնալու հավանականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Trump Organization-ի փոխնախագահ Էրիկ Թրամփը, Financial Times-ի հետ զրույցում անդրադարձել է իր՝ պետության հաջորդ ղեկավարը դառնալու հնարավորությանը։
Նա նշել է, որ չի բացառում նման զարգացումը։
Որդու խոսքով՝ Թրամփի ընտանիքի անդամները կարող են քաղաքական դինաստիա հիմնել։ «Կցանկանայի՞, որ իմ երեխաները ապրեն նույն փորձառությունը, ինչը ես ունեցել եմ վերջին տասը տարիների ընթացքում։ Եթե պատասխանը «այո» լիներ, քաղաքական ուղին հեշտ կլիներ այն իմաստով, որ ես կարող եմ [դառնալ ԱՄՆ նախագահ]»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփի մյուս որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, խոստովանել էր իր մասնակցությունն ԱՄՆ ապագա նախագահական ընտրություններին։ «Գուցե մի օր», – պատասխանել էր նա լրագրողների հարցին: