կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Փրկարարներն Արարատի Արգավանդ գյուղում ապամոնտաժել են թեքված սյունը և տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարներն Արարատի Արգավանդ գյուղում ապամոնտաժել են թեքված սյունը և տեղափոխել անվտանգ տարածք

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող սյունը կոտրվել և կախվել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարներն ապամոնտաժել են թեքված սյունը և տեղափոխել անվտանգ տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: