ԱՄՆ-ն վերացրել է իրանական նավթի որոշ տեսակների արտահանման արգելքները. ԱՄՆ փոխնախագահ
Նախորդ գիշեր Հորմուզի նեղուցով անցել է 12,5 միլիոն բարել նավթ։ Սա հակամարտության մեկնարկից ի վեր ամենամեծ ծավալն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ըստ նրա՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մնում են ուժի մեջ, բացառությամբ նավթի հետ կապվածների։
«ԱՄՆ-ն վերացրել է իրանական նավթի որոշ տեսակների արտահանման արգելքները, և դրա արտահանումը թափ է հավաքում։ Իրանի հետ գործարքը պաշտոնապես մեկնարկել է երեկ, իսկ դրա շրջանակում նախատեսված 60-օրյա ժամկետի հետհաշվարկը սկսվել է այսօր»,-ասել է Վենսը:


