երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փրկարարը ոչ միայն պայքարում է աղետների հետևանքները վերացնելու, այլ նաև կանխարգելում, հնարավորինս նվազեցնում դրանց ռիսկը. Փամբուխչյան

Փրկարարը ոչ միայն պայքարում է աղետների հետևանքները վերացնելու, այլ նաև կանխարգելում, հնարավորինս նվազեցնում դրանց ռիսկը. Փամբուխչյան

ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը փրկարարներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ.

«Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ փրկարար ծառայողները միշտ առաջինն են հասնում քաղաքացուն օգնության՝ շատ անգամ վտանգելով իրենց կյանքը:

Անկախությունից ի վեր այս ծառայությունը շարունակ կատարելագործվել է և իր փորձով, գիտելիքներով կարողանում է ձեռք մեկնել աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր պետության:

Փրկարարը ոչ միայն պայքարում է աղետների հետևանքները վերացնելու, այլ նաև կանխարգելում, հնարավորինս նվազեցնում դրանց ռիսկը, իսկ դա անելու համար պետք է շարունակական և ամենօրյա ջանք:

Ինձ համար պատիվ է եղել շուրջ երկու տարի աշխատելու փրկարարների, ԱԻՆ աշխատակիցների հետ և ուզում եմ շնորհավորել նրանց մասնագիտական տոնի առթիվ, վստահ լինելով, որ ծառայության որակը միշտ կլինի բարձր մակարդակի»:

  • Կիսվել: