ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փորձագիտական կենտրոնը կիրականացնի հանքանյութերի և հանքատեսակների հետազոտություն

Փորձագիտական կենտրոնը կիրականացնի հանքանյութերի և հանքատեսակների հետազոտություն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը վերսկսել է հանքանյութերի և հանքատեսակների հետազոտությունները։
 
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ նոր սարքավորումներով կատարվում է փոշենման զանգվածների որակական, քանակական և կիսաքանակական վերլուծություն, ինչպես նաև կախված հետազոտության օբյեկտի տեսակից և վիճակից՝ դրանցում հայտնաբերվում են՝ նատրիումից (Na) մինչև ուրան (U) մետաղները։
 
Սարքավորումների զգայունության աստիճանի շնորհիվ փորձագետը նույնիսկ կարող է հայտնաբերել ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող նմուշում առկա հազվագյուտ տարրերը։
 

  • Կիսվել: