հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի բնակիչները կարող են հեպատիտ С-ի անվճար հետազոտություն անցնել

Երևանի բնակիչները կարող են հեպատիտ С-ի անվճար հետազոտություն անցնել

Մինչև տարվա վերջ մայրաքաղաքի 5 հազար բնակիչներին “Հեպատիտ С-ով հիվանդների խնամքի հեշտացված մոդելի միջոցով որակյալ ծառայությունների հասանելիություն” ծրագրի շրջանակներում հնարավորություն կտրվի հեպատիտ С-ի անվճար սքրինինգ և լաբորատոր հետազոտություն անցնել։ Հետազոտությունները անցկացվում են “Արշակունյաց” կլինիկայի հատուկ կաբինետներում։

Ծրագիրը նախատեսում է 400 հիվանդների անվճար բուժում հիվանդության հայտնաբերման դեպքում։ Հուլիսի սկզբի դրությամբ հետազոտություն են անցել 200 հիվանդներ, նրանցից չորսի մոտ է հիվանդությունը հայտնաբերվել։

 

  • Կիսվել: