ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ավելի քան 200 բժիշկ մասնակցել է պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ գիտագործնական դասընթացի տեսական մասին

ՀՀ ավելի քան 200 բժիշկ մասնակցել է պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ գիտագործնական դասընթացի տեսական մասին

Հայաստանի ավելի քան 200 բժիշկ մասնակցել է պտղի ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ գիտագործնական դասընթացի տեսական մասին։

Երկօրյա դասընթացն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և պտղի բժշկության հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։
Ելույթով է հանդես Պտղի բժշկության հիմնադրամի հիմնադիր պրոֆեսոր Կիպրոս Նիկոլաիդիսը։

 Նույն դասընթացի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերի և Երևանի պրենատալ սկրինինգ իրականացնող մի խումբ բժիշկներ կմասնակցեն դասընթացի գործնական մասին։
Նպատակն է Հայաստանում պրենատալ սքրինինգի և պտղի բժշկության արդիականացումն ու նոր մոտեցումների ներդնումը։

  • Կիսվել: