ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Պոլիտեխնիկի նախակրթարանը գործում է STEAM ուղղվածությամբ. Ավինյան

Պոլիտեխնիկի նախակրթարանը գործում է STEAM ուղղվածությամբ. Ավինյան

1985-ին հիմնադրված Պոլիտեխնիկի նախակրթարանում վերջին տարիներին իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ՝ ստեղծելով ժամանակակից, անվտանգ և հարմարավետ միջավայր՝ երեխաների ստեղծագործական և ճանաչողական կարողությունների զարգացման համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Նախակրթարանը նախատեսված է նախադպրոցական տարիքի (2–6 տարեկան) երեխաների համար և գործում է STEAM ուղղվածությամբ։ STEAM-ը (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներիա, արվեստ և մաթեմատիկա) նպաստում է երեխաների տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և ստեղծագործ մոտեցման զարգացմանը։
 
Ուսուցումը կազմակերպվում է նախադպրոցական կրթության հիմնական ծրագրով, ինչպես նաև գործում են ռոբոտաշինության, անգլերենի, ռուսերենի և շախմատի խմբակներ։
 
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի և Պոլիտեխնիկի համագործակցությամբ ռոբոտաշինության ծրագիրը ներդրվել է նաև համայնքային մանկապարտեզներում՝ ժամանակակից կրթական մոտեցումները հասանելի դարձնելով ավելի լայն շրջանակի երեխաների համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: