Փոխնախարարը՝ մասնավոր-վճարովի դպրոցների հարցի մասին
Մասնավոր դպրոցներում իրավիճակները տարբեր են, և հեռավար ուսուցման անցնելու գործընթացը տարբեր կերպ է ընթացել: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Ունենք մասնավոր դպրոցներ, որտեղ գործընթացը շատ հարթ է ընթացել և ամբողջությամբ և գրեթե ծածկել են առկա ուսուցման ծավալներն ու ժամանակահատվածը, որ պետք է լիներ: Կան մասնավոր դպրոցներ, որտեղ գուցե, այո, եղել են խնդիրներ: Մենք ստացել ենք այս ընթացքում դիմումներ և նաև փորձել ենք քայլեր ձեռնարկել հասկանալու, թե ինչքանով կարող են այս խմբի հաստատությունները նույնպես ներառված լինել: Այս օրերին կառավարության կողմից ներկայացված մի շարք աջակցության ծրագրերում այս հարցը դեռևս քննարկման փուլում է, և կարծում ենք, որ դրա կարգավորման ճիշտ եղանակը առաջին հերթին հաշվի առնելով, որ դպրոցների և ծնողների միջև կնքվում են պայմանագրեր, նախ այս երկկողմ հարաբրությունների կոնտեքստում պարզելն է»,- ասաց Անդրեասյանը:


