ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Պլանավորում ենք 140 հա տարածքի վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել․ վարչապետ

Պլանավորում ենք 140 հա տարածքի վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել․ վարչապետ

Աանտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են, «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մեր երկիրն արդեն տեւական ժամանակ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առջեւ: Այս բացասական երեւույթը ծնվել է անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում, իսկ հետագայում դրանց ավելացել են նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը», - նշեց նա։

Փաշինյանը նկատեց, որ ՀՀ կառավարությանը 2020 թվականի հոկտեմբերի համար 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությամբ է հանդես եկել.

«Հույս ունեմ՝ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը: Բայց ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ ՀՀ կառավարությունը վերջերս աննախադեպ որոշում կայացրեց, եւ մենք հատկացրեցինք 424 մլն դրամ մինչեւ տարեվերջ ՀՀ-ում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Պլանավորում ենք որ 140 հա տարածքի վրա մինչեւ տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել: Այս նախագիծը շուրջ հազար ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանում», - ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: