Պիտի առանձնացվեն մարդատար մեքենաներ՝ կարանտինի նպատակով տեղափոխումն իրականացնելու համար. Խաժակյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոռունավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանին:
Խաժակյանի խոսքով՝ ինքն ուսումնասիրել է, թե աշխարհի տարբեր քաղաքներում ինչպիսի միջոցառումներ են իրականացնում տեղի քաղաքային իշխանությունները: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ պետք է հավելյալ միջոցառումներ իրականացնել, կարծում է խմբակցության ղեկավարը:
«Առաջին առաջարկը վերաբերում է Շտապօգնության մեքենաներին, որոնք սպասարկում են բնակչությանը, կարանտինի ապահովումն են անում, մարդկանց տեղափոխում են կարանտինի վայր: Այս մասով ես մտահոգություն ունեմ. շտապօգնության մեքենաները միշտ չէ, որ նման դեպքերում բավարում են, հատակապես, որ մի քանի տասնյակ մեքենա առանձնացվում է պարզապես կարանտինը ապահովելու համար, դրա համար ես կարծում եմ՝ քաղաքապետարանը պիտի առանձնացնի տասնյակ մարդատար մեքենաներ, որոնք կիրականացնեն կարանտինի նպատակով տեղափոխումը: Եվ, բնականաբար, այդ մեքենաները պետք է ախտահանվեն և սպասարկվեն նույն կերպ, ինչ շտապօգնության մեքենաները»,-նշեց նա:
Խաժակյանն ասաց նաև, որ կարանտինի նպատակով տեղափոխության պատճառով չպետք է ստեղծվի իրավիճակ, որ այլ կանչերի սպասարկման հետ կապված խնդիր լինի: Նրա խոսքով՝ համայնքային հաշվեկշռում մեքենաներ կան, որոնք կարող են օգտագործել՝ խուսափելով դեֆիցիտից:
Այս ամենից բացի, ըստ նրա, քաղաքային իշխանությունը պետք է մեկուսացման համար տարածքներ ապահովի:
Մանրամասները՝ տեսանյութում:


