երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետությունը դադարել է աշխատել. Երվանդ Մալունցը հրաժարական է տվել

Պետությունը դադարել է աշխատել. Երվանդ Մալունցը հրաժարական է տվել

Արդեն երկու օր կլինի հրաժարականի դիմում եմ գրել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրել է Գորիս համայնքի Վերին և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի արդեն նախկին վարչական ղեկավար Երվանդ Մալունցը։

Հարցին, թե որն է եղել պատճառը, նա խուսափել է կոնկրետ պատճառ նշել, միայն ասել է, որ պետությունը դադարել է աշխատել, ինստիտուտները չեն աշխատում, իսկ ինքը հոգնել է անընդհատ պայքարից։

«Ես զենքը ձեռքիս պատրաստ կանգնած եմ՝ պետք եղած պահին գյուղի ու հայրենիքի սահմանների պաշտպանությանն եմ անցնելու։ Ինչպես նախկինում էի աշխատում, այնպես էլ հիմա ու հետայսու աշխատելու եմ գյուղին օգուտ բերող ցանկացած ծրագրի վրա։ Այն հանգամանքը, որ այլևս չեմ հանդիսանում գյուղերի վարչական ղեկավար՝ ոչինչ չի փոխում, միշտ աշխատելու եմ գյուղի օգտին»,-ասաց Մալունցը։

  • Կիսվել: