երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Փետրվարի 7-14-ը պարեկային ծառայությունը Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում

Փետրվարի 7-14-ը պարեկային ծառայությունը Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և փետրվարի 7-ից 14-ը իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 300 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ 100 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 31-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 26-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 262-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 48 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

 

  • Կիսվել: