հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Փետրվարի 25-ի ցերեկը հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն․Գագիկ Սուրենյան

Փետրվարի 25-ի ցերեկը հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն․Գագիկ Սուրենյան

Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։ Այս մասին գրում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության  օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Վաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: