Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։
Հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաստատել է լուրը՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը դատարան ներկայացնելու համար:



