հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է թողնենք խաղաղ երկիր, որ երբ տղաները 15 տարեկան դառնան, ծնողները չմտածեն՝ ինչ անեն, որ խուսափեն բանակից․ Սիմոնյան

Պետք է թողնենք խաղաղ երկիր, որ երբ տղաները 15 տարեկան դառնան, ծնողները չմտածեն՝ ինչ անեն, որ խուսափեն բանակից․ Սիմոնյան

Մենք որպես ժառանգություն պետք է թողնենք խաղաղ երկիր, որպեսզի ծնողները, երբ իրենց տղաները 15 տարեկան դառնան, չմտածեն՝ ինչ անեն, որ իրենց երեխաները խուսափեն բանակ գնալուց, որ չմտածեն երկիրը լքեն, որպեսզի չմտածեն, որ իրենց երեխաներն անվտանգ երկրում չեն ապրում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ  խաղաղ երկիր թողնեն երեխաներին։

Հարցին՝ ո՞րն է խաղաղությունը արցախցի երեխաների համար՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Նույնը, ինչո՞ւ եք տարբերակում արցախցի երեխա, հայաստանցի երեխա, երեխաներին պետք չի տարբերակել։ Առաջին հերթին դա արվում է արցախցի երեխաների համար, որ իրենք նույնպես ապրեն խաղաղ ու չմտածեն իրենց վաղվա օրվա մասին, չմտածեն, որ կարող է կրակոց կամ պայթյուն լինի, երբ իրենք խաղում են», - նշեց ԱԺ նախագահը։

  • Կիսվել: